26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նոր վարորդական իրավունքի վկայականներ

Տրանսպորտային անվտանգության խնդիրը դրված է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում, որը այսօրվա նիստում հաստատել է կառավարությունը:

Փաստաթուղթը, որը ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը, միտված է տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակի նվազեցմանը, տրանսպորտային բարձրորակ ծառայությունների մատուցմանը: Այն կնպաստի միջազգային և ներպետական ապրանքաշրջանառության աճին, կապահովի մարդկանց և բեռների անվտանգ տեղաշարժը:

ՀՀ կառավարության թույլտվությամբ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերելու պոլիկարբոնատե քարտեր, կինեգրամով և թափանցիկ պաշտպանիչ թաղանթներ և ներկող գունավոր ժապավեններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր հատկացնելու համար:

Քարտերը պետք է լինեն լամինացվող, բարձր տևական ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ կայուն: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը, որով լամինացվում է քարտի դիմերեսը, ունի մի շարք պաշտպանիչ հատկանիշներ: Այսպիսով, էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ