29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը.ֆեյքերի թեման ու օրենսդրական դաշտը

Փաստաբան Նորայր Նորիկյանը անդրադարձել է համացանցում հանդես եկող ֆեյքերի թեմային: Ֆեյսբուքի իր էջում նա այսպիսի գրառում է արել.

“Նունիսկ ամենամղձավանջային երազում չէի կարող երևակայել, որ երկրի հասարակական-քաղաքական օրակագի թիվ մեկ հարցը կարող է դառնալ ինչ-որ սոցիալական ցանցում /թող որ դրա անունը լինի Ֆեյսբուք/ հանդես եկող այսպես կոչված ֆեյքերի դեմ պայքարը՝ ընդհուպ մինչև օրենսդրական ճանապարհով: 
Հետո հասկացա, որ այդպես կարող է լինել մի դեպքում, երբ պետությունն անելիք չունի, և այդ երկրում քաղաքական օրակարգ չկա, հայեցակարգայինծրագիր չկա, լուծում պահանջող հրատապ հարց չկա… մի խոսքով՝ բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը…
Ոմանց իսկապես թվում է, որ պետության կրախը պիտի անպայմանորեն դրսևորվի թուրքական յաթաղանից մազապուրծ եղած ու բռնաբարված հայի կերպարով կամ առավելագույնը` մի նոր ռուսական իմպերիայի Հայաստան ներխուժման փաստով, որ հասկանա, որ այլևս անելիք չկա, բացի հերթական ազգային-ազատագրական ճակատամարտից….
Ու եթե թուրքական բանակը չի անցել Արաքսը կամ Ռուսաստանում նոր-նոր է ուրվածվում փոքր ազգերի-պետությունների հաշվին իմպերիալիստական պետության վերականգնման սխեման, շատ-շատերին թվում է, թե պետության կրախը սարերի ետևում է կամ դա հնարավոր չէ որևէ կերպ…
Պետության որակն այսպես մանրացնել, իրական խնդիրների լուծման չեզոքացումը այսպես անլրջությամբ առաջ տանելը, համենյանդեպս, խոսում է ինչպես պետության վիճակի, այնպես էլ այդ պետության մեջ ապրող հասարակության շարժիչ ուժը հանդիսացող էլիտայի մտավոր իմպոտենցիայի մասին…
Չերչիլն ասում էր, ով ուշանում է, նա մեղավոր է. մեր դեպքում՝ մեր զավակների առաջ…”,-գրել է Նորայր Նորիկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ