Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյան
Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանի տարածքում արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի։ Օգոստոսի 1-ից հանրապետության տարածքում օդերևութաբանակն իրավիճակը աստիճանաբար կփոխվի։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Սև ծովի շրջաններից Հայաստանին մոտեցող ցուրտ մթնոլորտային ճակատը օգոստոսի 1-2-ին հիմնականում կազդի Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիների ու Գեղարքունիքի մարզերի վրա, որտեղ երեկոյան ժամերին կտեղան ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, իսկ օգոստոսի 3-4-ին այն կտեղաշարժվի դեպի հարավ-արևելք, իր ազդեցության գոտում ընգրկելով հանրպետության ողջ տարածքը, ինչի արդյունքում գիշերային ժամերին և երեկոյան անձրև և ամպրոպ պետք է սպասել Հայաստանի բոլոր մարզերում։