26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թագուհու լավատեղյակ աղբյուրներն իշխանավորներն են /վիդեո/

“Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը վստահում է իր լավատեղյակ աղբյուրներին եւ չի կասկածում նրանց տրամադրած տեղեկությունների հավաստիությանը: Նրա խոսքով, “հավաստի աղբյուրներ” ձեւակերպումը Հին Հռոմից է գալիս. երբ սենատից ինֆորմացիայի արտահոսք պիտի լիներ, գրում էին՝ ըստ մեր լավատեղյակ աղբյուրների:

“Հիմա գրեթե նույն վիճակն է: Իշխանության մեջ կան մարդիկ, որ տիրապետում են ինֆորմացիայի եւ շատ հաճախ այդ ինֆորմացիայով կիսվում են իրենց ընկերների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: “Եվ մենք  չենք կարող նշել այդ պաշտոնյայի անունը՝ ասելով, թե այս կամ այն հարցից մտահոգ է”,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով, կա անանուն աղբյուրի իրավունք էլ: “Մի խոսքով, եթե ակցիա էլ անեն, միեւնույն է ես օգտվելու եմ իմ լավատեղյակ աղբյուրներից” :

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ