03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։ Այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ թիրախային լարվածություն չկա, իրավիճակը նորմալ է: 

«Հրազենային կրակոցները եղել են 2 օր առաջ, տուժողներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- վստահեցրել է  նա:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ նշված ճանապարհահատվածում պաշտպանիչ պատեր կան:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հակառակորդը կրակել էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ։ Կրակոցներն արձակվել էին հրազենային զինատեսակներից, ծանր հետևանքներ չէին եղել։ Ճամբարակից Tert.am–ի թղթակիցն այդ ժամանակ տեղեկացրել էր, որ երկու օր գիշերվա ժամերին ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին հնչել։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ