Ինչու՞ են քանդում Կարեն Կարապետյանի ծրագրով սալիկապատված մայթերը (տեսանյութ)
Գյումրու Ռուսթավելի եւ Վարպետաց փողոցների խաչմերուկում գտնվող Արհեստագործական արվեստանոցին հարող մայթեզրը քանդվում է:
Այն սալիկապատվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրով:
Սակայն ջրահեռացման համակարգը թերություներով է կառուցվել, ինչի արդյունքում արվեստանոցը վնասվում է, նաեւ ճարտարապետական տեսքն է խաթարվել:
Քանդելու որոշում Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի ձեռքին չկա, սակայն վերջինս հրաժարվել է պարզաբանում տալ:
Նա պահանջում է հանդիպում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ:
Թե ինչու՞ է քանդել մայթը, Իտալիայի պատվո հյուպատոսը կպարզաբանի միայն լրագրողների ներկայությամբ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ: