27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական արմատներով բլոգերի կյանքին Ադրբեջանում վտանգ է սպառնում

Օրերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ: 

«Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ երկիրս (Բելառուսը) ու դեռևս չեմ կարող ասել՝ ուր եմ գնում: Ես դա անում եմ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ համախոհ են համարում՝ խնդրում եմ որևէ քայլեր ձեռնարկեք իմ իրավիճակի առնչությամբ: Սովորական մարդկանց խնդրում եմ գոնե տարածել այս տեսանյութը: Իմ կյանքը վտանգի մեջ է, հիմա իմ ամեն մի քայլին հետևում են: Եթե երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-ասել է բլոգերը:

Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերն իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցից: Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն:

 

Նա նշել էր, որ ցանկանում է, որ պարզ դառնա Ադրբեջան իր այցի նպատակը՝ նա այցը կատարել է որպես զբոսաշրջիկ, և չի այցելել այդ երկիր կանխամտածված ատելությամբ:

«Ես երկիր խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այլ երկրներ, ուր գնում եմ: Տեսանյութում նշվում էր, որ իմ այցի նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Չգիտես ինչու, շատերը ոչ մի լավ բան չտեսան դրանում: Բոլորը միայն բացասական բան տեսան՝ չնայած ես նկարահանել եմ մարդկանց, ովքեր իրենց տանն են ինձ հյուրընկալել, հաց են տվել, օգնել են ճանապարհ գնալ…»,- ասել էր բլոգերը:

Նա արձագանքել էր համացանցում իր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքին, որ իր հրապարակած տեսանյութը սադրիչ տեսանյութ է եղել, որի համար «ինչ-որ երկիր գումար է տվել իրեն՝ ադրբեջանցի ժողովրդին վարկաբեկելու համար»:

«Լսեք ինձ մեկընդմիշտ, ես աշխատում եմ միայն իմ ալիքի համար, սովորական բլոգեր եմ, 23 տարեկան տղա տեսախցիկով, ոչ ավելին: Ես երբեք առաջարկ չեմ ստացել ինչ-որ բան գնելու կամ վաճառելու մասին: Այս բովանդակությունը չի վաճառվում և չի գնվում»,- ասել էր նա:

Բլոգերը նշել էր, որ Ադրբեջան այցի տեսանյութում իր արձագանքը հասկանալի է, քանի որ նախկինում իր ճանապարհորդությունների ընթացքում երբեք չի բախվել նման ագրեսիայի, և հասկանալի չէ՝ որտեղից այդքան թշնամություն սովորական ճանապարհորդի նկատմամբ, որն այցելել է իր հարազատների տուն:

«Ուշադրություն, ես սխալ եմ համարում քաղաքական հետապնդում իրականացնել մի մարդու նկատմամբ, ով երբեք կապված չի եղել և չի լինի քաղաքականության հետ: Հետապնդում իրականացնել մի տարածաշրջան այցելության համար, որի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն կարողանում հասնել իրենք՝ քաղաքական գործիչները»,- ասել էր բլոգերը՝ նշելով, որ դա կոռեկտ չէ և անօրինական է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ