29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան Ղրիմը թուրքական հողեր է համարում. թուրքագետ

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շրջանակներում Ղրիմի գործոնի ի հայտ գալուց հետո Թուրքիան նույնպես մտավ խաղի մեջ: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

“Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շրջանակներում քարոզչատեղեկատվական պատերազմներ է ընթանում, որոնցից էր նաեւ ռուսական ռազմանավերի` Սեւ ծով մուտքի շուրջ Թուրքիայի լայն արձագանքը”,- ասաց թուրքագետը` շեշտելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան 500 տարվա հակառակորդներ են:

“Թուրքիան Ղրիմը թուրքական հողեր է համարում, թուրքական հայրենիք, այդ պատճառով այս լարված իրավիճակում ի հայտ եկավ նաեւ թուրքական քարոզչությունը: Ինչպես երեւում է` Թուրքիան հեռահար նպատակներ ունի` ծավալվել դեպի Ուկրիանայի հարավ: Նրանք նշում են, թե դա թուրքական հայրենիք է”,- ասաց նա:

Ա. Իսպիրյանի կարծիքով` Ռուսաստանի կողմից Թուրքիային սաստելու լավագույն տարբերակը Ղրիմում Ռուսաստանի ներկայությունը պահելն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ