25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանի մեսիջը՝ շատ արագ է պետք կատարել փոփոխությունները

Հայաստանյան բուժհաստատությունների մանկական ծառայությունների ղեկավարների և ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է մանկաբուժությանն առնչվող խնդիրներից, ձեռքբերումներից, անելիքներից:

«Մոր և մանկան առողջության պահպանումն առավել քան ուշադրության և հոգածության ներքո է: Մայրական կամ մանկական մահվան ցանկացած դեպք մեզ համար անչափ ցավալի է, միաժամանակ, քննության հատուկ թեմա: Պետք է հասկանալ բոլոր խնդիրները` դրանց հրատապ և արդյունավետ լուծում տալու համար, ինչը և արվում է: Մյուս կողմից չենք կարող չշեշտել ձեռքբերումները` մայրական և մանկական մահացության ցուցանիշը երկրում իջնում է` շնորհիվ մեր մասնագետների, որոնք սուղ ռեսուրսով անում են առավելագույնը, աշխատում ուժերի գերլարումով»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:
2019 թվականին սպասվում է պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացումների աճ, կավելանա նաև մանկաբուժության ֆինանսավորումը: Նախարարը շեշտել է, որ ավելացած գումարը կուղղվի օրակարգային մի շարք խնդիրների լուծմանը` պոլիկլինիկաներում նյութատեխնիկական հագեցվածությանը, մարզերում մանկաբուժական ծառայությունների հիմնմանը կամ դրանց հզորացմանը: Շեշտվել է նպատակային կլինիկական օրդինատուրայում անվճար տեղերի միջոցով մարզերում մանկաբույժների կադրային խնդիրների լուծման նպատակադրումը:

Մասնագետները ներկայացրել են այս սեզոնին երեխաների հիվանդացության միտումները` մանրամասնելով, որ կա աղիքային վարակների աճ, բայց նաև թվի կայունացում, շնչառական վարակների նվազում: Քննարկվել են բժշկին կրկնակի դիմելիության նվազեցման, պոլիկլինիկաների ռեսուրսի կիրառման ավելացմամբ հիվանդանոցների մանկական բաժանմունքների գերծանրաբեռնվածությունը թոթափելու հարցեր:

«Խնդրում և հորդորում եմ ձեզ` ձեր անձնակազմերին փոխանցել մեր մեսիջը` շատ արագ է պետք կատարել փոփոխությունները: Պոլիկլինիկա-ստացիոնար կապը ամրացվում է, խորհրդատվական մեխանիզմներ են ներդրվում: Մարզերի մասնագետների հետ ևս պետք է սերտորեն աշխատել` մայրաքաղաք երեխաների ուղեգրումը կատարելով տեղափոխման ռիսկային սանդղակով սահմանված չափորոշիչներով»,-նշել է Արսեն Թորոսյանը: Նախարարը միաժամանակ փոխանցել է, որ առաջիկայում շտապօգնության ծառայությունը կվերազինվի նոր մեքենաներով:

Մանկաբույժների հետ քննարկման ժամանակ ուշադրության է առնվել լրատվամիջոցների հետ աշխատանքը, որպեսզի ցավալի դեպքերը ճիշտ ներկայացվեն հանրությանը, ճշգրիտ փոխանցվեն պատճառները, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարընկալումներից ու ոչ մասնագիտական շահարկումներից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ