24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրգանիզմի ջրազրկման վտանգի մասին

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ օրգանիզմի ջրազրկման վտանգը միֆ է: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Նշվում է, որ, բժիշկների ավանդական կարծիքի համաձայն, երիկամների հիվանդությունների, ինչպես նաև ճարպակալման կանխարգելման համար անհրաժեշտ է խմել սովորական ջուր: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը և բժիշկները պնդում են, որ անհրաժեշտ է օրական խմել մինչև 1.2 լիտր ջուր:

Սակայն Գլազոյից ընդհանուր պրակտիկայի բժիշկ Մարգարետ Մաքարթնին British Medical Journal-ում տպագրված իր հոդվածում նշում է, որ օրական 6-8 բաժակ ջուր խմելը «ոչ միայն անհեթեթություն է, այլև ապացուցված անհեթեթություն»: Մաքարթնիի կարծիքով` մաքուր ջրի օգտակար որակների մասին տեղեկությունները հաճախ չափազանցված են և արվում են շահագրգիռ ընկերությունների, օրինակ՝ ջուր արտադրողների կողմից:

Հետազոտությունների համաձայն՝ եթե մարդ ջուր է խմում հենց այնպես, այն պահին, երբ ինքը դրա կարիքը չունի, նրա ուշադրության կենտրոնացումը նվազում է, այլ ոչ թե բարձրանում. «Կան նաև տվյալներ, որ այն քիմիական նյութերը, որով դեզինֆեկցիայի են ենթարկում շշերը, կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար»,- ասվում է հոդվածում: Նշվում է, որ ջրի մեծաքանակ օգտագործումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և հանգեցնել երիկամների հիվանդության: Իսկ ամենաքիչ վնասը, որ կարող է տալ շատ ջուր խմելը, գիշերներն անհանգիստ լինելն է. դա խախտում է մարդու քունը:

Մաքարթնին նաև զգուշացնում է, որ անտեղի շատ ջուր խմելու դեպքում օրգանիզմից կարող են դուրս մղվել աղերը, և կառաջանա մարդու կյանքի համար շատ վտանգավոր հիվանդություն՝ հիպոնատրեմիա, որը հանգեցնում է ուղեղի այտուցի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ