25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախը միշտ եղել է բանակցությունների կողմ. Գառնիկ Իսագուլյան

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական  Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Արցախը Արցախը միշտ եղել է բանակցությունների կողմ եւ երբեք չի անտեսվել: Այս մասին Իսագուլյանը հայտարարեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Արցախի Հանրապետությունը  միշտ եղել է բանակցությունների կողմ, երբեք բանակցություններից չի բացակայել: Ճիշտ է՝ խոսքը Հայատսանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներին մասնակցելու մասին չէ, բայց  Եռանախագահները մշտապես այցելել են Երևան, Բաքու, Ստեփանակերտ, այսինքն՝ Արցախի տեսակետը միշտ՝ ցանկացած խնդրի դեպում հնչել է»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով,  Հայաստանը հայտարարել է, որ ինքն Արցախի կողքին է,  բայց ոչ՝ Արցախի փոխարեն: Գառնիկ Իսագուլյանը  ողջունում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Նրա խոսքով, Փաշինյանը հստակ բացատրեց, թե ինչու չի կարող ներկայացնել Արցախը, բայց ըստ նրա, սա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է բանակցություններից:

Գառնիկ Իսագուլյանն էական չի համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն բանակցային սեղան նստել Արցախի հետ եւ չեն գնա բանակցությունների այդ ձեւաչափով, ըստ Իսագուլյանի, վարչապետի հայտարարությունը նշանակում էր, որ վերջնական խոսքն Արցախինն է լինելու:

«Մենք կարող ենք բանակցել տասնյակ տարիներ, բայց երբ Հայաստանի վրա ճնշումը մեծանա եւ ստիպավծ լինենք գնալ պարտադրված լուծման, ՀՀ-ը կարող է հայտարարել, որ ինքը Արցախի երաշխավորն է, բայց չի ներկայացնում Արցախը, իսկ Արցախը կարող է հայտարարել, որ Հայաստանը չի ներկայացնում իր կամքը»,-շեշտես Գառնիկ Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ