Ծառուկյանի պատգամավորները չեն մեկնաբանում Էդուարդ Բաբայանի կալանավորումը /տեսանյութ /
ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ միջադեպը։
Նա միայն ասաց, որ խնդիրն իրավական դաշտում է եւ դրա հետ կապված որեւէ հարցի չի պատասխանելու։
Հիշեցնենք, Օլիմպավանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը։ Ոստիկանության տարածած տեսանյութի համաձայն, Էդուարդ Բաբայանըի կողմից ծեծի ենթարկված քաղաքացուն առաջին հարվածը հասցրել էր Գագիկ Ծառուկյանը։
Իսկ այսօ հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: Բաբայանը կալանավորվել է: