24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենավտանգավորը մենթոլով ծխախոտն է

Շատ գերմանացիներ և անգլիացիներ սիրում են թեյն ու սուրճը խմել կաթով: Ընդ որում, այս սովորությունը սկսել է տարածվել նաև մեզանում: Կարծիք կար, որ դա ոչ միայն համեղ է, այլև օգտակար, քանի որ կաթն ավելացնում է ուժերը, լավացնում մարսողությունը, ամրապնդում սիրտը:
Սակայն գերմանացի մի խումբ գիտնականներ պարզել են, որ թեյի օգտակար հատկությունները չեզոքացվում են կաթի համատեղ օգտագործման հետևանքով:

Հայտնի սրտաբան պրոֆեսոր Վերենա Սթանգլի գլխավորությամբ ստեղծված խումբը պարզել է, որ սև թեյի օգտագործումը թույլ է տալիս ապահովել արյան նորմալ ճնշումը և պաշտպանում է հիպերտոնիայից: Թեյում կան շատ բիոակտիվ նյութեր` կատեխին, որոնք հանգեցնում են արյունատար անոթների լայնացմանը:
Իսկ կաթի միջի սպիտակուցները` կազեինները, թուլացնում են կատեխինների ազդեցությունը և արգելակում դրանց դրական ազդեցությունները անոթների վրա` հանգեցնելով անոթների տոնուսի նվազմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ