Քոչարյանի գրասենյակի արձագանքը
Քիչ առաջ էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն ՝ մարտի 1-ի գործով հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն և որևէ ծանուցում չեն ստացել. «Ես չգիտեմ հրավիրվել է, թե ոչ, բայց ես ծանուցում չեմ ստացել: Գրասենյակ որևէ թուղթ չի եկել, որ ասեմ, թե մեզ պաշտոնապես հրավիրել են հարցաքննության»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է վերբերվում վերջինս ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայատարարելուն, Սողոմոնյանն ասաց, որ դրա մասին արդեն խոսել է:
Հիշեցնենք. որ այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: