Ծառուկյանի պատգամավորների անարձագանք արձագանքը
ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները չեն պատասխանում հեռախոսազանգերին։
Գագիկ Ծառուկյանի, նրա օգնականի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ խմբակցության պատգամավորներից, սակայն Նաիրա Զոհրաբյանն անջատեց զանգը, Միքայել Մելքումյանն ու Գեւորգ Պետրոսյանը չպատասխանեցին, հաջողվեց կապ հաստատել միայն պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ, որը սակայն, առանց հարցը լսելու ասաց, որ այս պահին խոսել չի կարող, քանի որ գտնվում է հիվանդանոցում, որտեղ ընկերոջն են վիրահատում։
Հիշեցնենք, Օլիմպավանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։ Ոստիկանության տարածած տեսանյութի համաձայն, ծեծի ենթարկված քաղաքացուն առաջին հարվածը հասցրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Այս առնչությամբ ՀՔԾ է հրավիրվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: