08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գալիս է մի պահ, երբ լռում են դիվանագետները և սկսում են խոսել թնդանոթները

«Հարաբերություններն իրոք սրվել են, բայց մեկ տարուց ավելի է, որ հանգիստ չէ  իրավիճակը, տեղի են ունենում լուրջ խորքային գործողություններ, միլիտարիզացիա, խախտվում են բոլոր պայմանագրերը և պայմանավորվածությունները»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Իրավիճակը  հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ ինքը չի կարող ասել, թե պետք է հրաժարվել դիվանագիտական միջոցներից. «Բայց անգամ դիվանագիտության պրակտիկայում գալիս է մի պահ, որ լռում են դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները։ Այն, ինչ եղավ՝ հակառակ պատասխանը և ռազմական գործողությունը, ես ողջունում եմ, որովհետև մենք գործ ունենք մի ֆիգուրանտի հետ, որը չի ուզում այլ կերպ հասկանալ դիմացինին, քան ուժի դիրքերից ելնող քաղաքականության դեպքում։ Իհարկե, պետք է հնարավորինս անել, որ մեծ պատերազմական գործողություններ չլինեն»։

Ա. Նավասարդյանը կարծում է՝ կլինեն լոկալ բախումներ, փոխհրաձգումներ. «Բայց մեծ, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ես բացառում եմ, որովհետև դա կախված չէ միայն Ադրբեջանից և Հայաստանից, այլև՝ աշխարհաքաղաքական ուժերից»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ