Ադրբեջանը փորձում է սադրանքների դիմելով պատերազմ հրահրել
Ըստ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի՝ ադրբեջանական ռազմական ուժերը օգտագործելով վերջին շրջանում Հայաստանում եղած խառը իրավիճակները, փորձում են վերջին գործողությունների միջոցով բարոյահոգեբանական առավելություններ ձեռք բերել և ուժի գործադրմամբ հասնել որոշակի արդյունքի՝ հետագա ռազմական գործողություններում ինքնադրսևորվելու համար: Նա այս մասին ասաց այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունները այս պահին իրենց համար խնդիրներ են լուծում թե՛ բանակի մարտունակությունը բարձրացնելու, թե՛ իրենց հասարակությանը պատրաստելու համար: Նրանք մեսիջներ են հղում հայկական կողմին և միջազգային հանրությանը, որ կարող է այդ ամենը չգնալ խաղաղ ճանապարհով որովհետև հայկական կողմից առկա են որոշակի անորոշություններ»,-նշեց նա:
Մովսիսյանի խոսքով՝ դիվանագիտական գործընթացներ վերսկսելը ադրբեջանցիների դիտարկվում է որպես ռազմական գործընթացի անիմաստ երկարաձգում, և նրանք ուժ ցուցադրելու մեթոդով փորձում են որոշակի ազդեցություն գործել հայկական կողմի վրա:
Ադրբեջանական քարոզչամեքենային անդրադառնալով Մովսիսյանն ասաց, որ վերջիններս փորձում են դաշնակից գտնել իրենց համար, և այդ դաշնակիցը այս պահին տեսնում են Ռուսաստանի մեջ:
Սահմանային իրավիճակի մասին խոսելիս նշեց. «Սահմանային գծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Նախիջևանի հետ ադրբջանական կողմի դիրքերը առաջ չեն բերվել»: Մովսիսյանը հավելեց նաև, որ Ադրբեջանը փորձում է սադրանքների դիմելով հայկական կողմին որոշակի անզգույշ գործողություններ դրդել, ինչն էլ իր հերթին պատերազմի սկիզբ կլինի:
Առավել մարամասն՝ տեսանյութում: