24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զորի Բալայանը ցանկանում էր խլել հիվանդանոցը, բառի բուն իմաստով ինձ «քցում էին»

«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը ցանկանում է արդարությունը վերականգնել: Այսօր մամուլի ասուլիս ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում  նա ասաց, որ «Երևան» բժշկական կենտրոնի աշխատակիցներն իր կողքին են: «Ես հիմա «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենն եմ: Աշխատակիցների մի մասն էլ այլ աշխատանք է գտել, սակայն սա հարցի լուծում չէ: 2016-ին, երբ հիվանդանոցը փակվեց, ես ասել եմ՝ Զորի Բալայանը ցանկանում է խլել հիվանդանոցը: Բառի բուն իմաստով ինձ «քցում են»,- ասաց նա:

 

Տարոն Տոնոյանն ասաց, որ այս պատմությունը սկսվել է 2014-ից, երբ Զորի Բալայանն ու իր տղան՝ Հայկ Բալայանը, իրեն ասել են, որ ինքը պետք է հեռանա հիվանդանոցից, սակայն Տոնոյանն իր հերթին նրանց է առաջարկել հեռանալ բժշկական կենտրոնից: Ավելին՝ իր հեռանալու համար գումար են առաջարկել, սակայն ինքը նրանց եռակին է առաջարկել, որ գնան, բայց չեն գնացել: «Անցավ մի քանի ամիս, ինձ հրավիրեցին Բաղրամյան 26: Տեղի ունեցավ բավականին կոշտ, փողոցային խոսակցություն, որ պետք է ընդունեմ առաջարկը և դուրս գամ:  Ես ասացի, որ դա չի լինի, քանի որ ես եռակի գումար եմ առաջարկում, ինձ ասացին, որ դա չի լինի, ես էլ ասացի, որ իմ դուրս գալն էլ չի լինի»,- մանրամասնեց  բանախոսը:

Խնդրի մասին Տարոն Տոնոյանը խոսել է նաև Զորի Բալայանի հետ, որը դժգոհել է՝ ինչո՛ւ է  Տոնոյանը խնդիրը հանրայնացրել:

Ի դեպ, «Երեւան» բժշկական կենտրոնը դեռ նախորդ տարվանից դատական քաշքշուկների մեջ է, սակայն դատական գործը, Տարոն Տոնոյանի խոսքով, հետաձգվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ