Նյարդաբանները գտել են աշխարհի ամենաերջանիկ մարդուն
Շեչեն վանքի 66-ամյա հոգևորական Մեթյու Ռիկարդը ճանաչվել է աշխարհում ամենաերջանիկ մարդը: Դա ապացուցել են հետազոտությունները: 40 տարի առաջ տղամարդը մեկնել է Փարիզից, որպեսզի Հնդկաստանում բուդդայականութուն ուսումնասիրի: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հիմա նա Դալայ-Լամայի մերձավորն է:
Դատելով ամեն ինչից` գաղտնիքն ամենօրյա մեդիտացիան է: Նյարդաբան Ռիչարդ Դևիդսոնը հետազոտել է հոգևորականին: Ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ մեդիտացիայի ժամանակ ուղեղում մեծանում է գամա ալիքների քանակը: Դրան գումարած ֆիքսվում է ուղեղի աջակողմյան կեղևի ակտիվությունը: Դա դրական աշխարհայացք է ստեղծում մարդու մոտ:
Գիտնականը եկել է այն եզրակացության, որ երկար տարիների ընթացքում մեդիտացիայի պրակտիկան դրական է անդրադառնում ուղեղի վրա: Այս եզրակացությունը կատարվել է 50000 անգամ մեդիտացիա իրականացրած մարդկանց ուսումնասիրելուց հետո: