28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը … /վիդեո/

Երգահան, ճարտարապետ, փիլիսոփա  …  Այսօր Արթուր Մեսչյանի 65-ամյակն է: 
Մեսչյանը ծնվել է  1949-ի՝ մարտի 3-ին, Երևանում: Նրա երաժշտությունը քչերին է հասանելի: Նրան հասկանալու համար խորքերը հասկանալու ունակություն է անհրաժեշտ, մտածելու, ապրելու եւ զգալու կարողություն:

Պարզ եւ բարդ, իր երաժշտության մեջ եւ խոսքում շիտակ, առանց ավելորդ պաճուճանքի, սեփական ես-ը ներկայացնելու եւ գովազդելու մոտիվացիայի: Փիլիսոփայի խորհրդածություններ մարդուց մինչեւ արարիչ:

Նա սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և արդեն իսկ դպրոցական տարիներին երաժշտություն է գրել:

Հանրահայտ դարձած “Ու՞ր էիր Աստված” երգն առաջին անգամ կատարել է դեռ իր դպրոցում: 

1966 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ։ 1967թ. հիմնել է “Առաքյալներ” ռոք-խումբը:

1974թ. ընդունվել է աշխատանքի “Հայպետնախագիծ” ինստիտուտում և մասնակցել “Զվարթնոց” օդանավակայանի նախագծման աշխատանքներին։ 

1973 թվականին ծանոթացել է Վազգեն Առաջին Վեհափառի հետ, ով առաջարկել է Մեսչյանին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված “Ռեքվիեմ” գրել։ 1975թ. “Ռեքվիեմն” առաջին անգամ կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում:

2011 թ.-ին Մշակույթում ունեցած ներդրման համար Արթուր Մեսչյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ