Ինչու են սպիտակ բծեր առաջանում եղունգների վրա
Եղունգների վրա սպիտակ բծերի առաջացումը հազվագյուտ երևույթ չէ. այն հանդիպում է թե երեխաների, թե մեծերի մոտ: Բժիշկների կարծիքով՝ դրանց առաջացման պատճառները տարբեր են՝ գրում է hronika.info-ն:
Ամենատարածված պատճառը բժիշկները մեխանիկական վնասվածքն են համարում: Դրա պատճառը կարող է լինել մատնահարդարումը կամ մատները կրծելու սովորույթը:
Եղունգների սնկային հիվանդությունը նույնպես սպիտակ բծեր է առաջացնում: A և B վիտամինների պակասը նույնպես կարող է արտահայտվել եղունգների սպիտակ բծերով: