03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայհոյանքներ Արցախի Ազգային ժողովում /տեսանյութ/

Այսօր Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պատգամավորները հայհոյել են իրար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Այսօր քննարկվում էր 2017 թվականի բյուջեի կատարողականը, և ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը, և խմբակցությունը դեմ է քվեարկել: Եվ շատ նորմալ է, որ բյուջեի կատարողականին դեմ քվեարկող ուժը խոսում է նաև նախագահի հրաժարականի մասին, որովհետև այդ նույն նախագահն է եղել կառավարության ղեկավարը և անմիջական պատասխանատուն բյուջեի կատարողականի վերաբերյալ, սակայն սա վրդովմունք է առաջացրել ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի մոտ, որը սկսել է սեռական բնույթի բառերով հայհոյել ինձ, ինչին ստացել է նույն կերպ պատասխան»,- նշել է Հայկ Խանումյանը:

Պատգամավորը ներողություն է խնդրել ԱԺ նիստերի դահլիճում գտնվողներից և նաև հավելել, որ Ժաննա Գալստյանի նման վերաբերմունքն առաջին անգամ չէ, և դա նրա մոտ սովորություն է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ