Վազելինը վտանգավոր է մաշկի համար
ազելինը լայնորեն օգտագործվում է վերքերը, քերծվածքները մշակելիս։
Սակայն դրա օգտագործումը կարող է վտանգավոր լինել մարդու համար։ Լիդսի համալսարանի գիտնականները պարզել են, որ վազելինը սեփական «կաշին» է ստեղծում՝ վնասելով մաշկի ծածկույթի առաջացմանը։
Այն իրենից ներկայացնում է սպիտակուցի ժապավեն, որը մարդու մազից 50 անգամ հաստ է։ «Բնական կաշին» կարող է պարունակել աղիքի ցուպիկ և ստաֆիլոկոկ։
Վազելինը կտրականապես չի կարելի օգտագործել վերքի առաջացման առաջին 30 րոպեի ընթացքում։ Բժշկական դպրոցի ղեկավար Ռոբերթ Արիենսը բացատրում է, որ վազելինը խախտում է ժապավենի ձևավորումը, սակայն չի վնասում, երբ այն արդեն ձևավորված է։