08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արմեն Սարգսյանը կմեկնի՞ Բաքու. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է: Լուրեր կան, որ հնարավոր է՝ Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեև նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին: Լուրեր կան նաև, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան: «Եվրոպա, ԱՍՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասացին մեզ: 

Այնուհան­դերձ, մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը պատրաստվում է Իրան այցելել: Ի դեպ, Իրան է մեկնելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեզ ասացին, որ «վերջնական ժամկետները ճշտվում են»: Իսկ առաջիկայում՝ հուլիսի 11-12-ին, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի օրակարգում առանցքա­յին ուշագրավ հարց կա՝ ՆԱՏՕ-ն քննարկելու է ռուսական ագրեսիայի զսպման հարցը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ