25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ասացին, որ Գագիկ Ծառուկյանն է արգելել հաղոդման հեռարձակումը. լրագրողի բաց նամակը

Լրագրող, «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսեր Մարգարիտ Դավթյանը բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Նամակում մասնավորապես ասվում է. 

«Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին Ես՝ Մարգարիտ Դավթյանս, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մոտ 2 տարի եթեր հեռարձակվող «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսերս, Ձեզ եմ ուղղում իմ դիմում-բողոքը: Պարոն Ծառուկյան, ս/թ ապրիլի 20-ին, անհասկանալի պատճառներով, առանց հիմնավորման, Ձեր հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ «Առողջարան» հաղորդաշարի հերթական թողարկման եթերը կեսից ընդհատվել է, այնուհետև հաղոդման հեռաձակումը կասեցվել է:

Հեռուստաընկերությունում մեզ ասացին, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է արգելել հաղոդման հեռարձակումը: Այլևս որևէ այլ հիմնավորում-պատճառ չի հնչել: Ես բազմիցս փորձել եմ հանդիպել Ձեզ հետ, դիմել եմ Ձեր օգնականներին, դիմել եմ Իվետա Տոնոյանին, ով խոստացավ Ձեր օգնականի միջոցով կապ հաստատել մեր միջեւ: Բայց, վերջինիս դիմելուց հետո այլևս ոչ ինքը, ոչ էլ՝ օգնականները հեռախոսազանգերիս առ այսօր չպատասխանեցին: Ինձ համար այս երեւույթը ևս մնաց առեղծված: 

Այստեղից և այլ պատճառներից, որոնք այս տեքստի բովանդակության մեջ կշրջանցեմ, ինձ համար ակնհայտ է դառնում, որ ոմանք ուղղակի խոչընդոտում են մեր հանդիպմանը՝ ելնելով իրենց պատճառներից: Հարկ եմ համարում նշել, որ հաղորդման հեռարձակումը ընդհատվեց այն օրը, երբ «Առողջարան» հաղորդաշարը Մոսկվայում, որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով հայտարարված 10 երկրների համապետական մրցույթի հաղթող լավագույն հաղորդաշար, մասնակցում էր 63 պետությունների ընդգրկումով միջազգային խոշոր կոնֆերանսի, այդպիսով ամենաբարձր մակարդակով արտերկրում ներկայացնելով նաև «Կենտրոն» հ/ռ-ը:

Միայն «Կենտրոն». հ/ռ-ի հետ հաղորդաշարի համագործակցության 2 տարվա ընթացքում այն բազմիցս լավագույնս ներկայացրել է հեռուստաընկերությունը պատվավոր ամենաբարձր հարթակներում: Այդ թվում էր նաև պատվավոր հյուրի կարգավիճակով հաղորդաշարի մասնակցությունը Հնդկաստանում անցկացված միջազգային խոշորագույն ցուցահանդես-կոնֆերանսին՝ ի աջակցություն գերժամանակակից բուժտեխնոլոգիաների և բժշկական տուրիզմի զարգացման: Այսպիսով փաստել կուզեմ «Առողջարան» հաղորդաշարի մասնագիտական բարձր որակը: Այսինքն այն եթերից չէր կարող հեռացվել որպես անորակ հեռուստանախագիծ:

Խորապես համոզված եմ, որ առանց նախազգուշացման ու պատճառաբանության աշխատակիցներին այսպես հեռացնելը մեղմ ասած, պարզապես ապտակ է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, եթե չխոսենք բարոյական հարթության մասին: Ակնկալում եմ կատարվածի մասին մեկնաբանություն: Հարգանքներով՝ Մարգարիտ Դավթյան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ