28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոյկոտենք կարմիր գծերը և այլևս չվճարենք դրանց համար

 
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ քաղաքացիներին բոյկոտել կարմիր գծերը և այլևս չվճարել դրանց համար: 
 
Ինչպես հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Արսեն Պետրոսյանը, կարմիր գծերն այլևս տեղ չպետք է ունենան նոր Հայաստանում: 
 
Ըստ նրա՝  հասարակական տարածքները պետք է վարորդների համար առանց լրացուցիչ վճարների ծառայեն որպես ավտոկայանատեղիներ, քանի որ վարորդներն առանց այդ էլ վճարում են մեքենայի գույքահարկ և տեխզննման հարկ: 
 
«Արդեն չորս տարի է, ինչ կազմավորվել է մեր նախաձեռնությունը. Մեր պայքարի սկզբունքային նպատակներից էր կարմիր գծերի վերացումը ՀՀ-ում և, մասնավորապես, Երևանում, որովհետև մենք սա դիտարկում ենք անօրինական հարկատեսակ՝ դրված ավտոսեփականատերերի և վարորդների վրա»,- փաստեց  Պետրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր վարչապետն իրենց դիմումին ընթացք կտա : 
 
Իր հերթին Արմեն Եփրեմյանը տեղեկացրեց, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անունից պատրաստվում են ՀՀ վարչապետին ուղղված  դիմում ներկայացնել, որի առաջին կետը վերաբերում է կարմիր գծերը վերացնելու մասին իրենց պահանջին: 
 
Նրա խոսքերով՝ նոր Հայաստանում այժմ բարեփոխումների ակտիվ ընթացք է, ինչն իրենց թույլ է տալիս անդրադառնալ նախկինում բարձրաձայնած պահանջներին կապված կարմիր գծերի վերացման և դրանց պատճառով քաղաքացիների վրա եկած տույժ-տուգանքների  համաներման հետ: 
  
Վերջինիս գնահատմամբ՝ կարմիր գծերը հակասահամադրական են, հակաիրավական և ոչ օրինաչափ: 
 
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամն առաջարկեց կարմիր գծերին ավելացնել կապույտը և ծիրանագույնը՝ այդպիսով այդ գծերն իսկապես դարձնելով պետության բացառիկ սեփականություն և հանրային ավճար օգտագործման տարածք: 
 
Բանախոսների պնդմամբ՝ իրենք բողոքի նոր ալիք են բարձրացնում և պատրաստ են պայքարել այնքան ժամանակ մինչև կվերանան կարմիր գծերը:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ