21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որտե՞ղ եւ ինչպե՞ս, ումո՞վ կդիրքավորվի «Հանրապետական»-ը

Քաղտեխնոլոգ  Տիգրան Քոչարյանը կարծում է, որ  Հանրապետական կուսակցութնունն սպասվող արտահերթ ընտրություներին կներկայանա այլ տեսքով, քան եղել է նախկինում: Խոսքը, ըստ Տիգրան Քոչարյանի, օդիոզ դեմքերի բացակայության մասին է. «Միգուցե կփորձի վերջնականապես ազատվել օդիոզ դեմքերից, երիտասարդականացնել ռեսուրսը»:

Տիգրան Քոչարյանի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում դատարկ է ավանդական արժեքներով առաջնորդվող ուժի տեղը եւ չի բացառվում, որ Հանրապետականը հենց այն փորձի գրավել: «Ներկա պահին այնպիսի իրավիճակ է, որ այն դաշտը, որտեղ կան տրադիցիոն արժեքներ, քրիստոնյա , ազգապահպան հայացքներ, այդ դաշտը դատարկ է եւ այնտեղ որեւէ կուսակցություն չի աշխատում, իսկ այն ուժերը, որոնք կան այդ դաշտում, ցավոք , որեւէ աջակցություն չունեն ժողովրդի շրջանում»,-նշում է քաղտեխնոլոգը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ