Ի՞նչ վտանգ է ներկայացնում մկնդեղի ազատ վաճառքը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կենտավր» ՀԿ նախագահ Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ մկնդեղի ազատ օգտագործման ահազանգը սկսվել է մեկ ու կես տարի առաջվանից, երբ չորս կենդանի կես տարվա տարբերությամբ մկնդեղ են կերել:
«Դեպքը տեղի է ունեցել Ուշի գյուղում, որտեղ գտնվում է մեր կենդանիների կացարանը: Երբ մենք հնչեցրեցինք այս ահագանգը ասացին, որ տարածքը որտեղ կենդանիներն են պահվում բաց է, ցանկապատ չունի և կենդանին ներխուժել է գյուղացու տարածք, որտեղ ծառերը մկներից պաշտպանելու համար մկնդեղ է լցրած եղել, և հենց դա էլ եղել էթունավորման պատճառը»,-ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ այդ դեպքից հետո նրանք փակել են տարածքը, բայց շներից մեկը կրկին սատկել է, և հետազոտությունը ցույց է տվել, որ շունը նորից մկնդեղ է կերել. «Ոչ ոք այս անգամ չի կարող ասել, որ շունը անցել է տարածքը և պատահական կերել է մկնդեղը, քանի որ տարածքը փակ է, և դեղն ուտելու մեկ տարբերակ կա միայն, երբ ինչ որ մեկը ցանկապատից այն ներս շպրտի » -ասաց նա և հավելեց, որ ոստիկանություն դիմելուց տասը օր հետո գործը փակվել է:
«Propose» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն ասաց, որ ցանկացած իրավիճակի համար կարելի է վերագրել մի բանի՝ օրենսդրական դաշտի բացթողումներին. «Եթե մենք տարիներ շարունակ չենք կարողացել հասնել որևէ նորմի ընդունման, ապա տարօրինակ որ ուշադրություն չի դարձվում քրեական օրենսգրքի բացթողումներին»,-ասաց նա և հավելեց, որ չի կարելի կենդանիների խոշտանգումը թողնել անպատիժ:
Նարե Արամյանի խոսքով, չկա հանրային վերահսկողություն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի որևէ ոլորտում և դա շատ վատ է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: