Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել
Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորաասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-գրել է Ա. Հովհաննիսյանը:
Նա ավելի ուշ հայտնել է , որ սպանված պայմանագրային զինծառայողը Հովհաննես Մելքոնյանն է:
Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 22–ին։
Ըստ նախնական տեղեկությունների` զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` կատարվում է քննություն հանգամանքները պարզելու համար։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։