ԱԱԾ-ի թիրախում այս անգամ Առաքել Մովսիսյանն է
Ազգային անվտանգության ծառայակիցները հատուկ գործողություններ են իրականացնում Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը:
Այս լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
Նա սակայն, այլ մանրամասներ չի հայտնել, ԱԱԾ-ն լրացուցիչ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:
Այգեկի համայնքապետ Վարուժան Աբրահամյանն էլ ասել է, որ Առաքել Մովսիսյանը ԱԱԾ աշխատակիցների հետ գտնվում է առանձնատանը:
Առանձնատան մոտ հավաքված են նաև Մովսիսյանի համագյուղացիները՝ մոտ 20 մարդ: Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեսեկության համաձայն՝ Առաքել Մովսիսյանն այս պահին ԱԱԾ-ում է՝ հարցաքննության նպատակով: