21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վահանաձև գեղձի հիվանդության հիմնական ախտանիշները

Վահանաձև գեղձը կարևոր է մարդու օրգանիզմի համար, քանի որ նրա հորմոնները այնպիսի գործառույթներ են կառավարում, ինչպիսիք են նյութափոխանակությունը և մարմինը էներգիայով ապահովելը՝ գրում է segodnya.ua-ը:

Վահանաձև գեղձի գործառութային խախտման հիմնական դրսևորումներն են հիպոտիրեոզը՝ մարդու օրգանիզմում տիրեոիդային հորմոնների անբավարար քանակությունը, և հիպերտիրեոզը՝ վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելցուկը:

Հիպոտիրեոզի ամենատարածված ախտանշաններն են փշրվող եղունգները, փորկապությունը, ավելորդ քաշը, պարանոցի դիմային մասի այտուցվածությունը, մոռացկոտությունը, չոր մաշկը և մազերը, ընկճախտը, ինչը պայմանավորված է սերոտինինի՝ այսպես կոչված, երջանկության հորմոնի անբավարար քանակությամբ:

Հիպերտիրեոզի ախտանիշներն են տագնապը և նյարդային վիճակը, ինչը արդյունք է հորմոնների ավելցուկի: Ախատանիշներից են նաև ուժեղ ախորժակը, ուտելու անհագ ցանկությունը:

Թե հիպոտիրեոզի, թե հիպերտիրեոզի դեպքում նվազում է մարդու մտածական ունակությունը, տուժում են ճանաչողական ունակությունները, դժվար է կենտրոնանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ