26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ հանգամանքներ նկատի ուներ Լենա Նազարյանը

ԱԺ «Ելք» խմբակցությունում Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմի շուրջ բանավեճը շարունակվում է: Ելքը խմբակցության ղեկավարի պաշտոնի երկու հավակներիդներից դեռ ղեկավար չի ընտրել: 

«Այդ հարցը դեռեւս որոշված չէ,  կախած է այլ հանգամանքներից: Խոչընդոտ չէի անվանի պարզապես քննարկում ենք այլ հարցերի շրջանակում», -պատասխանելով հարցին, թե ինչն է խոչընդոտում խմբակցության ղեկավարի ընտրությանը, ասել է Լենա Նազարյանը: Թե ինչ հանգամանքներից է կախված խնդրի լուծումը, Լենա Նազարյանը չի ասել:

Արդյո՞ք խնդիրը սկզբունքային է Ելքի՝  ՔՊ-ական ու «Լուսավոր Հայաստան»-ական թեւեի համար: Հարցին Լենա Նազարյանն արձագանքել է. «Չէ , ընդամենը աշխատանքային հարցեր են , որ մենք քննարկում ենք, մեր խմբակցությանն է վերաբերվում, չէի ուզենա ներկայացնել»:

Նշենք, որ Լենա Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է: «Ելք»-ում առայժմ հստակ չէ նաեւ, թե ինչ ձեւաչափով դաշինքը կմասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ առանձին-առանձին, թե՞ դաշինքով: Չի բացառվում, որ խմբակցության ղեկավարի հարցի լուծումը նաեւ այս հանգամանքով է պայմանավորված:

Նշենք, որ «Ելք»  խմբակցության 9 պատգամավորներից 5-ը «Քաղաքացիական պայմանագիր»,    3-ը «Լուսավոր Հայաստան»  եւ 1-ը՝ «Հանրապետություն»  կուսակցության ներկայացուցիչներն են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ