ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ փոփոխությունների հարցով հանձնաժողովի նիստը
ԱԺ 334 սենյակում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում են ԱԺ 4 խմբակցությունների երեքական անդամներ, որոնք ներգրավված են հանձնաժողովում։
Նիստը ԶԼՄ-ների համար փակ է։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ը հրապարակեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ստեղծված հանձնաժողովի կազմը։ ԸՕ քննարկումներին այս հանձնաժողովի կազմում կներգրավվեն նաեւ կառավարության լիազորած երեք ներկայացուցիչները։