25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Քուանշ, սրի…

“Վերելք” կենտրոնի ղեկավար Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ընդդիմությունը քաղաքական նախաձեռնության մասին հայտարարություն արեց:
Թովմասյանն ասաց.
-Քուանշ:
Ռուստամյանը հակադարձեց.
-Սրի:

Ու հիմի այս փնջուկը կյանքն ինքն է լուծելու ու հեչ կապ չունի, թե ով քանի երկրպագու ունի:

Ուրեմն, եթե Ռուստամյանն իր խոհակիցների հետ ԱԺ-ում հասնում է կառավարության հրաժարականին, ապա ակնհայտ է դառնում, որ Թովմասյանն ինքն է ղալաթ արել ու պիտի հրապարակավ ներողություն խնդրի ընդդիմությունից:

Իսկ եթե Ռուստամյանն իր խոհակիցների հետ ԱԺ-ում չի հասնում կառավարության հրաժարականին, ապա ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունն էր ղալաթ արել ու Ռուստամյանը պիտի հրապարակավ ներողություն խնդրի Թովմասյանից”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ