Մանե Թանդիլյանը կմնա՞. Հայկական Ժամանակ
ՀՀ կառավարության երեկվա նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 12-ին, որը, սակայն, վարչագետ Նիկոլ Փաշինյանը չի մակագրել:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է դիմումը հետ վերցնել, Մանե Թանդիյանը որեւէ պատասխան չի տվել: Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանի հրաժարականի դիմումին ընդհանրապես չի անդրադարձել, թեեւ երկու անգամ ֆեյսբուքամ ուղիղ եթեր է մտել, նաեւ մի քանի գրառումներ կատարել:
«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի աշխատանքից ազատվելու դիմումը փոխանցվել է վարչապետին եւ սպասում է ստորագրման»: Այս մասին թերթի հարցին ի պատասխան ասե[ է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նախարարի պաշտոնից ազատվելու պատճառն, ըստ Թանդիլյանի գրառման, այն էր, որ ինքը համամիտ չէ կառավարության ընդունած որոշմանը, որով շարունակվում է կենսաթոշակի կուտակային համակարգում մնալ «պարտադիր» բաղադրիչը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: