25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը և որոշել. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: 

Հայաստանի Հանրապետության սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Մարդու իրավունքների պաշտպանը այս գործով Սահմանադրական դատարան է դիմել 2017 թ. նոյեմբերի 6-ին: 

Դիմողի դիրքորոշումները՝ 

1.1.Դիմողը՝ Մարդու իրավունքների պաշտպանը, 2017 թվականի նոյեմբերի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան և խնդրել է որոշել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով այն սահմանելով, որ «Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով», չի ապահովում պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ անվճար կրթություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը:

 

1.2. Դիմողը գտնում է՝ չնայած Սահմանադրությունը սահմանում է յուրաքանչյուրի անվճար ու պարտադիր միջնակարգ կրթության իրավունքը, պետությունը վիճարկվող օրինադրույթի հետևանքով պետական բյուջեի միջոցների հաշվին տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով անվճար ապահովում է միայն պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին, իսկ այլ դասարանների աշակերտների դասագրքերի օգտագործման դիմաց սովորողների ծնողները (օրինական ներկայացուցիչները) վճարում են ներդրումային գումարներ, որոնց չափը, համաձայն ուսումնասիրությունների արդյունքների, ավելանում է 3 յուրաքանչյուր տարի, իսկ «Կրթության մասին» ՀՀ օրենքը խոցելի խմբերի երեխաների դասագրքերի համար որևէ բացառություն չի նախատեսում: 

1.3. Դիմողը գտնում է նաև, որ անվճար միջնակարգ կրթության իրավունքն իր մեջ ներառում է նաև անվճար դպրոցական դասագրքեր ստանալու իրավունքը: Դիմողի կարծիքով անվճար դպրոցական դասագրքերի տրամադրումը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով: 

1.4. Վկայակոչելով Կրթության և գիտության նախարարության տեղեկատվությանը՝ ըստ որի՝ ա) սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում, բ) սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը քննարկվում և ձևավորվում է հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում, որը հաստատվում է տնօրենի կողմից, դիմողը նշում է, որ պարզ չէ, թե ի´նչ չափանիշների հաշվառմամբ, ի´նչ սկզբունքով են ընտրվում ցուցակում ներգրավված երեխաները կամ նրանց ընտանիքները: 

Պատասխանողի դիրքորոշումները՝ 

Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ միջազգային չափանիշների լույսի ներքո պետությունն անվճար կրթություն ապահովելու համատեքստում պարտավորվում է՝ ա) ապահովել կրթություն ստանալու մատչելիություն, այն է՝ յուրաքանչյուրը՝ անկախ իր զբաղեցրած սոցիալական դիրքից կամ իր բնակության վայրի աշխարհագրությունից, կրթական ծրագրերից օգտվելու հավասար հնարավորություն ունենա, բ) ապահովել տեղեկատվության և նյութերի մատչելիությունը բոլոր երեխաների համար, 4 գ) չզրկել որևէ անձի՝ կրթություն ստանալու հնարավորությունից, չմերժել որևէ անձի կրթության իրավունքը: 

2. Վերոգրյալ չափանիշների լույսի ներքո պատասխանողն արձանագրում է, որ պետությունն իր՝ անվճար կրթություն ապահովելու գործառույթի շրջանակում պարտավոր չէ աշակերտներից յուրաքանչյուրին ապահովել անվճար դասագրքերով: Այսպես, վերոգրյալ տնտեսական մատչելիության ապահովման գործառույթի շրջանակում պետությունը միայն ընդհանուր կերպով պարտավորվում է կա´մ հարևանությամբ աշխարհագրորեն հարմար դպրոց հիմնել, կա´մ հեռահար ուսուցում ապահովել, սակայն ոչ յուրաքանչյուր աշակերտի համար անվճար տրանսպորտ ապահովել:

Նույն տրամաբանությամբ պետությունը պարտավորվում է դասավանդվող նյութերի մատչելիություն ապահովել, ինչը չի ենթադրում յուրաքանչյուր աշակերտի անվճար դասագրքերի կամ գրենական պիտույքների տրամադրում: Սա նշանակում է, որ դասավանդվող նյութերը կարող են ապահովվել դպրոցի գրադարանում համապատասխան նյութերից օգտվելու հնարավորության սահմանմամբ կամ էլեկտրոնային եղանակով կամ խոցելի խմբերին ֆինանսական աջակցության ցուցաբերմամբ, որպեսզի որևէ աշակերտ ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով չզրկվի կրթություն ստանալու հնարավորությունից: 

Կոնկրետ դեպքում, պետությունը ՀՀ կրթության և գիտության նախարարի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին» 2011 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1137-Ա/Ք հրամանով արդեն իսկ անհրաժեշտ իրավական հիմքեր է ստեղծել խոցելի սոցիալական խմբերին դասագրքերի անվճար ձեռքբերման հարցում ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար, իսկ դիմողի կողմից մատնանշված ենթադրյալ անարդարություններն այդ իրավական ակտի կիրառման ժամանակ դուրս են սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների սահմանադրականության գնահատման տիրույթից:

2.3. Հետևաբար, միջազգային չափանիշների համաձայն՝ անվճար կրթությունը վերաբերում է պետության կողմից ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի, պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական 5 կազմի աշխատանքի վարձատրության, վերապատրաստման պետական ֆինանսավորմանը, այլ կերպ՝ աշակերտների «հաճախելիության անվճարության» ապահովմանը: Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն Եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ՝ Խարտիա) նախադեպային իրավունքի ժողովածուի մեջ, անդրադառնալով Խարտիայի տարբեր հոդվածների մեկնաբանություններին, Խարտիայի 17-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ, այն է՝ տարրական և միջնակարգ կրթությունը պետք է անվճար լինի, նշում է՝ «Այս իրավունքը ներառում է հիմնական կրթական համակարգը: Ի լրումն, թաքնված ծախսերը, ինչպիսիք են գրքերի և համազգեստների համար վճարները, պետք է լինեն ողջամիտ, և խոցելի խմբերի վրա դրանց ազդեցության նվազման ուղղությամբ միջոցներ պետք է ձեռնարկվեն» : 

2.4. Սա նշանակում է, որ ըստ էության դասագրքերի վճարովիությունը չի հակասում անվճար կրթության ապահովման՝ պետության պարտավորությանը, սակայն դասագրքերի վճարները պետք է ողջամիտ լինեն, իսկ խոցելի խմբերը ֆինանսական օժանդակություն ստանան այս հարցում, որպեսզի որևէ մեկը ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով չզրկվի պարտադիր միջնակարգ կրթության իրավունքից: Դասագրքերի ներդրումային վճարները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով, իսկ այդ վճարների ողջամտությունը մեր գնահատման իրավասության մեջ չէ, սակայն անհրաժեշտ ենք համարում նշել, որ անգամ հրամանով ոչ ողջամիտ գնի սահմանումը ինքնին չի կարող հանգեցնել դասագրքի ձեռքբերման վճարովիության դրույթ սահմանող օրենքով սահմանված նորմի հակասահմանադրականության: 

2.5. Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանողը կարծում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: 3. Գործի ելքի համար նշանակություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ