25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նա եղել է Լեւոնի, Ռոբերտի, Սերժի օրոք, Նիկոլի օրոք էլ կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար և Գրիգորի Հայրապետովին մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:  

«Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարևոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և կարծում եմ, սա հասկանում ենք բոլորս: Պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում ծառայությունը կայացման լուրջ ճանապարհ է անցել: Հույս ունեմ, որ այդ ճանապարհը կշարունակվի և Պետական պահպանության ծառայությունն իր առջև կդնի ծառայության մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնելու խնդիր ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու, այլև ՀՀ քաղաքացիներին հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու առումով: Սա պակաս կարևոր չեմ համարում, որովհետև կարծում եմ, որ իշխանության և հասարակության փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարևոր նրբություն է: Իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարևոր առաքելություն են կատարում, բայց այդ ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն-հանրություն հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարևոր կոմպոնենտն են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության ակունքներում կանգնած անձանցից է և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ ծառայությունը նոր շունչ, էներգիա և տրամադրություն կստանա:

Հրաչյա Հարությունյանը շնորհավորել է Գրիգորի Հայրապետովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան ու ծառայության բոլոր ներկայացուցիչներին մաղթել անփորձանք ծառայություն:

Իր հերթին, Գրիգորի Հայրապետովը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ ծառայության առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն ՀՀ օրենսդրության սահմաններում, ճիշտ և ժամանակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Գրիգորի Հայրապետովը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թվականից մինչ այսօր: Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի  և այժմ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ