24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը չի կարծում, թե երկրում մեծ փոփոխություն է եղել

Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառանալով Հայաստանի նեքրաղաքական փոփոխություններին ու Հանրապետականի նոր դերակատարությանը՝ որպես ընդդիմություն, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ երկրում շատ մեծ փոփոխություն է եղել:  

Նրա խոսքով, Հանրապետականը շարունակում է առաջատար կուսակցություն մնալ:  «Ես չեմ կարծում, որ մեծ բան է փոխվել մեր հայրենիքում: Միակ խնդիրը հետեւյալն է՝ ինչպիսին կլինի մեր երկիրը եւ մեր ժողովուրդը: Այդ խնդիրներում մենք առաջատար ուժ ենք համարվում», -ասաց Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, ԱԺ նախկին նախագահն ասաց, որ անկախ գաղափարական տարբերություններից, հայ ժողովրդի ճակատագրին առնչվող հարցերում բոլոր քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն:

«Ընդդիմությունն ու իշխանական կուսակցությունը  պետք է իրար մոտ լինեն, քաղաքական ճամբարները կարող են տարբեր լինել, բայց  հայ ժողովրդի հետագա ճակատագրի խնդիրներում բոլորը պետք է միասնական լինեն, իսկ գաղափարական պայքարը պետք է լինի եւ պետք է  շարունակվի», –Henaran.am -ին ասաց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ