24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նունե Եսայանը պարզաբանում է /տեսանյութ/

Երգչուհի Նունե Եսայանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ ներկայացրեց իր անվան շուրջ շրջանառվող տեղեկությունների առնչությամբ: Նա ասաց, որ հինգ տարի առաջ իրեն հարազատ մարդը խնդրել է երաշխավոր կանգնել, և նա համաձայնել է, ինչն այսօր խնդիրներ է հարուցել:

Հիշեցնենք, օրերս հրապարակվել էր փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին:

Դրանում ներկայացված էր գործի նախապատմությունը, համաձայն որի՝ քաղաքացի Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեում՝ սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։

Նունե Եսայանը նշեց, որ այն մարդը, ում համար ինքը երաշխավոր է կանգնել, որոշ ամիսներ վճարումները նորմալ կատարել է, այնուհետև դադարեցրել է վճարումները և իր անձնական հաշվից է գումարները գանձվել:

 
Առավել մանրամասն տեսանյութում:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ