26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քթածակը միայն շնչելու համար չէ. Հրապարակ

Համաձայն ՀՀ ՊՆ մամուլի – խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հայտարարության՝ հայկական կողմը սույն թվականի հունիսի 6-ին եւ 7-ին թույլ է տվել ադրբեջանական կողմից մի խումբ մարդկանց այցը Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձաններ, որտեղ, ըստ ադրբեջանական կայքերի տարածած լուսանկարների, այդ անձանց կողմից հարգանքի տուրք է մատուցվել  տարածքում գտնվող  գերեզմանատան  ննջեցյալների  հի­շատակին, որն ուղեկցվել է ւսղոթքով:

Մարդասիրության, խաղաղա­սիրության եւ մեծահոգության  ժեստ, բարոյական մի հուժկու  ապտակ մեր նենգ թշնամուն  ու չգիտեմ էլ ինչ: Եղածը Եղած է, մանավանդ որ անելուց առաջ մերոնք հազիվ թե մեզնից, այսինքն՝  հանրությունից մի բան հարցնեին՝ արժե՞, չարժե՞. միգուցե մեզ մոտ Էլ տնվեն մարդիկ, որ կցանկանան ցելել նրանց վերահսկողության ււկ գտնվող մեր գերեզմանատներում  ննջող  իրենց հարազատների շիրիմներին, կարող Էին, չթ՞, նախայպայմաններ դնել, առաջ քաշել  իրենց պահանջները:

Բայց, չէ՝ մենք ուրիշ ենք՝ քաղաքակրթության պահապաններ, իսկ  նրանք  ի՞նչ են  որ՝ բարբարոսներ, բա արժե՞ արդյոք  նրանց հետ նույն լեզվով խոսել: Ինչեւէ, կտրվեմ լիրիկայից ու անցնեմ կոնկրետ հարցադրումների, ու քանի որ ՊՆ-ի հետ կապված բոլոր հարցերին պատասխանելիս  բոլորին աջ ու ձախ հրմշտելով առաջ Է գալիս մեզ վաղուց լավ ծանոթ պարոն խոսնակ Հովհաննիսյանը եւ ֆեյսբուքյան տիրույթում ի լուր ողջ աշխարհի տալիս է պարզաբանումներ, խրատներ եւ այլն, նշանակում է հարցերս էլ նրան կուղղեմ:

Հարց առաջին.

Համոզվա՞ծ է արդյոք պարոն  Հովհաննիսյանը, որ այդ մի խումբ անձանց մեջ չեն եղել պրոֆեսիոնալ  զինվորականներ եւ հետախույզներ, մասնավորապես՝ հրետանային եւ սակրավորա-ինժեներական գործի մասնագետներ:

Հարց երկրորդ.

Համոզվա՞ծ է արդյոք պարոն Հովհաննիսյանը, որ նրանք հեռանալուց հետո այդ տարածքում չեն թողել ավտոնոմ ռեժիմում աշխա­տող հետախուզական սարքեր, որոնք անհրաժեշտ ժամանակ կարող են խափանել մեր զորքերի կապի եւ կառավարման սարքավո­րումների աշխատանքը:

Հարց Երրորդ.

Համոզվա՞ծ է արդյոք պարոն Հովհաննիսյանը, որ այցելուների խումբը տարածքը լքել է այն թվակազմով, որով մուտք է գործել: Անկեղծորեն սպասում ենք նախկինում շատ գիտակ ռազմա­կան փորձագետ, ներկայումս ՊՆ մամուլի խոսնակ պարոն Հովհան­նիսյանի անկեղծ պատասխան­ներին: Իսկ մինչ նրա արձագանքը, հիշեցման կարգով ասեմ, որ վա­ղուց մշակվել եւ անընդհատ կա­տարելագործվում  են տեղեկատ­վական  հետախուզման տեխնիկա­կան միջոցներ, որոնք, ունենալով երկու-երեք լուցկու տուփի չափեր կամ մի քիչ մեծ եւ 160 ու ավելի ժամ անընդհատ աշխատելու հնա­րավորություն, սնվելով արեւային սնուցման կամ այլ տիպի մարտկոց­ներով, կարող են մինչեւ հինգ կիլո­մետր շառավղով կամ մինչեւ 12 կի­լոմետր ուղղորդված ուղղությամբ կատարել ռադիոհետախուզում՝ ձայնագրման հնարավորությամբ, եւ, որ ամենավտանգավորն է՝ այդ սարքերն ունակ են հեռակառավարվել եւ հավաքած ինֆորմացիան փոխանցել  իրենց ղեկավարման կենտրոն:

Վաղուց առկա են նաեւ փոքր չափերով հեռակառավարվող սարքեր, որոնք ունակ են վարել ինքնուրույն հետախուզում եւ օպտիկական սարքավորումների հայտնաբերման դեպքում ֆիքսել նրա կոորդինատներն ու հաղորդել յուրայիններին:

Ցուցակը՝ առավել մանրակրկիտ տակտիկա-տեխնիկական բնութագրմամբ, կարող  եմ  շարադրել մի քանի էջում: Բայց դա չէ էականը, այլ այն, թե ինչպես կարող է մեր նախկին ռազմական փորձագետը սրա մասին չիմա­նալ: Ինչպես կարող է նա չիմա­նալ, որ հակառակորդին ընձեռվել է մի աննախադեպ եւ հիանալի հնարավորություն՝ շփման գծին շատ մոտ տեղադրել տեխնիկա­կան հետախուզման միջոցներ, արհեստավարժ սակրավորներին եւ հրետանավորներին՝ կատարել վիզուալ հետախուզում, տեղադրել եւ հետագայում անհրաժեշտության դեպքում կիրառել տեխնիկական սարքեր, որոնք կարող են խափա­նել մեր մարտական տեխնիկայի միավորների աշխատանքը, օպտի­կական սարքերի արագ հայտնաբերումն ու դրանց աշխատանքի խափանումը եւ նմանատիպ շատ ու շատ հարցեր:

Հարցեր, որոնք գնալով  շատանում  են: Թշնամուն տվել եք հնարավորություն, որ հան­գիստ, քթի տակ մեզ համար լոլո երգելով՝ օրը ցերեկով գա մտնի մեր վերահսկողության տակ գտնվող տարածք, անի իր ուզած գործն ու ոդջ-առողջ հետ գնա: Ուրիշ պարա­գայում ստիպված կլիներ գիշերով  հետախուզական խումբ ուղարկել, այն էլ հարց է՝ տեղ կհասնեին ու եթե տեղ հասնեին, հետ կվերա­դառնայի արդյոք:

Լավ որոշում ընդունելուց առաջ ոչ մեկի քթածակը քոր չեկա՞վ, որ հիշեցներ՝ քթածակը միայն շնչելու համար չէ, երբեմն էլ մտածելուն  է օգնում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ