25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերություններում սկսվել է նոր փուլ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

Գործադիրի ղեկավարը կարևորել է արդյունավետ համագործակցությունը նաև Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ առկա խնդիրների լուծման, ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով:

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու եղբայրական և բարեկամական պետությունների համագործակցությանը նոր զարկ տալու համար: Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով հայ-ռուսական պատմական հարաբերություններն ու ծավալները՝ զգում է մեծ պատասխանատվություն նոր պաշտոնում և պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ համագործակցել՝ ի նպաստ երկու պետությունների կապերի էլ ավելի խորացման:   

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ