Անասուններն անգամ չեն անում այն, ինչ այսօր թելադրում են մեզ /տեսանյութ/
Նախատեսվո՞ւմ է դպրոցական ծրագրի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան փոխարինել որևէ այլ առարկայով, քանի որ այս առարկայի վերաբերյալ հաճախ դժգոհություններ են լինում։ Այս հարցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել էր, թե այդ խնդրից շատ ավելի հրատապ խնդիրներ կան, որ պետք է լուծենք, ու դրան դեռ ժամանակ չի հասել: Կառավարության ծրագրում ռազմահայրենասիրական դաստիարակություն, հայագիտություն եզրույթներն ընդհանրապես բացակայում էին:
Մինչդեռ հանրային շրջանակներում շարունակվում է թեմայի շուրջ քննարկումը: Կոմիտաս Հովնանյանը գտնում է, որ անթույլատրելի է հայ եկեղեցու պատմություն առարկան հանել կրթական ծրագրից: Այս տրամաբանությամբ, Հովնանյանի խոսքով՝ կարելի է ասել՝ Գրիգոր Նարեկացին հոգեւորական է, ուրեմն կապ չպիտի ունենա հայ ժողովրդի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: