01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը զարմացրեց Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Ազգային ժողովի նիստն այսօր մեկնարկեց ՛՛գազային՛՛ հարցերի ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի նախաձեռնության վերաբերյալ քննարկումներով: Նախքան կկազմակերպվեր քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն  ասաց, որ այս հարցով բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ն արձանագրում է, որ չորս խմբակցության նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել:

՛՛Մենք մեկ վերապահում ունենք, բայց ստեղծված է մի գործիք, որը թույլ կտա պարզել ճշմարտությունն այս հարցում՛՛,-ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ կողմ են քվերակելու ու մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունում ևս լուրջ քննարկումներ են եղել, սակայն իրենք ունեն որոշակի զգուշավորություն մեծամասնության այս նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ և այդ պատճառով էլ ձեռնպահ են քվեարկելու:

՛՛Ես զարմանում եմ ձեզ վրա: Դուք առաջարկում եք, բոլոր ձեր առաջարկներն ընդունում ենք, բայց ձեռնպահ եք քվեակում՛՛,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այսպիսով, նախագիծն ընդունվեց 75 կողմ, 3 դեմ և  30 ձեռնպահ ձայներով: Դեմ քվեարկեցին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, և մեծամասնությունը դեմ էր քվեարկել նրանց նախաձեռնությանը, փոխարենն ինքը նախաձեռնելով հանձնաժողովի ստեղծումը: Իսկ հանձնաժողովը, հիշեցնենք, հիմնականում ոսւումնասիրելու է , թե ինչ հանգամանքներում է կուտակվել 300 միլիոն դոլար Հայաստանի պարտքը ՛՛Գազպրոմին՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ