21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մասը հանձնեց, որ ամբողջը պահպանի

«Հայաստանն ու Արցախը հաղորդակից երակներ են, այն , ինչ տեղի է ունենում Հայաստանում, արտացոլվում է ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ հայկական աշխարհում: Տարօրինակ կլիներ, որ Հայաստանի քաղաքական կլիմայի փոփոխությունն այնտեղ արձագանք չգտներ», -անդրադառնալով Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ դրա հետեւանքով  բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հրաժարականին,  կարծիք հայտնեց  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկանդարյանն ասաց, չի  կարծում, թե Արցախում կկրկնվեն հայաստանյան իրադարձությունները, բայց եւ չի բացառում, որ ի հայտ եկած երեւույթները շարունակություն չեն ունենա:   «Արցախը մի փոքր այլ է, այնտեղ կոնսոլիդացիան է այլ, Բակո Սահակյանի լեգիտիմության եւ պատասխանատվության  մակարդակն է այլ: Պարոն Սահակյանը  ըմբռնեց իրավիճակն ու հանձնեց մասը, որպեսզի ամբողջը պահպանի», -նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ներքաղաքական խմորումներն Արցախի համար ռիսկային են եղել եւ շարունակում են այդպիսին մնալ: Միեւնույն ժամանակ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ 2020 թվականին Արցախում իշխանություն կփոխվի:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին,  Իսկանդարյանը նշեց, որ  խնդրի լուծման  որեւէ  հեռանկար չկա, այնպես, ինչպես որեւէ հեռանկար չկա,  որ Արցախը որպես հակամարտության կողմ կներգրավվի բանակցային գործընթացին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ