11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գազի սակագինը կվերանայվի (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի:

«ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ կապված: Տարեվերջին կգնահատենք համակարգի հաշվետվողականությունը և որոշում կկայացնենք»,–  ասաց նախարարը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ դա իրենց ենթակայության քննարկման հարց չէ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում: «Գազի վերաբերյալ քննարկումները կսկսվեն նոյեմբերին»,-ասաց նա՝ հեվելելով, որ շահագրգռված են, որ ՀՀ ներկրեն էժան գազ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ