26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ մարդը մերժում է Աստծուն

Երբ մարդ արարածը իր սրտում մերժում է Աստծուն¸ այդ ժամանակ սատանան է տիրում նրա վրա¸ քանզի այդ մեկը հպարտացել է Աստծո դեմ։ Իսկ հպարտություն բառը եկեղեցու սուրբ հայրերը դասել են յոթ մահացու մեղքերից առաջին տեղում¸ որից ծնվում են մնացածները¸ 
հ-պարտություն բառը մեկնել են որպես հրեշտակի պարտություն իմաստով։ Այդ պատճառով հնում թագավորները իրենց կառքում արկղով հող են տարել¸ մեջը մարդու գան¸ որ երբեմն նայելով դրանց¸ հիշի¸ որ ինքն էլ է մարդ¸ որ ըստ Աստծո Խոսքի¸ հող էր ու հողին է վերադառնալու։ 

Այս մասին թող խորհեն նաև այս աշխարհի զորավոր կարծվածներն ու մարդկանցից փառք փնտրողները¸ քանզի նրանք¸ որոնք ձգտում են մարդկանց մեջ փառավորվել¸ թող միշտ պատրաստ լինեն մարդկանցից էլ անարգվելու¸ նույնիսկ նվաստության աստիճան¸ ու այդ բոլորը նրա համար¸ ու Աստված էլ թույլ է տալիս¸ որ այդ մարդիկ մինչև վերջ չհպարտանան ու հոգիները կորցնեն¸ այլ այդ ամենի ունայնությունը ճաշակելով¸ դարձի գան ու ապաշխարեն։

Իսկ հոգիների աղքատության կատարելությունը սուրբ միմիայն սուրբ Հաղորդության խորհուրդն է լրացնում, քանզի Հիսուսը դրանից հետո խոստացել է անձամբ Ինքը բնակվի մեր մեջ, մենք էլ Իր մեջ, ու կատարյալ միություն ստեղծել Աստծո հետ¸ ու այդպիսով հագենալ Իր ներկայությամբ ու նմանվենք Իրեն` սրտով հեզ ու խոնարհ մեր Տիրոջը։ 

Բայց եկեք խոստովանենք, որ շատ մկրտված ու իրենց քրիստոնյա համարողներ ամիսներով, նույնիսկ տարիներով չեն ընդունում սուրբ Հաղորդություն, ու դրանով իսկ իրենք իրենց զրկելով ճշմարիտ կյանքի երկնային սնունդից, քանի որ մեր Տերն է զգուշացրել. «Ով չուտի Իմ Մարմինը ու չըմպի Իմ Արյունը, կյանք չի ունենա»։ Լսու՞մ եք¸ կյանք չենք ունենա… Իսկ այդ միայն սուրբ Հաղորդության խորհուրդով է կատարվում, այն էլ սուրբ Պատարագի ընթացքում, երբ հացն ու գինին փոխակերպվում է Տիրոջ Մարնի և Արյան։ Այդ պատճառով այս խորհուրդը նաև անվանում են

«Անդրագոյավորում՛» կամ «Անարյուն պատարագ»։ Իսկ ժողովուրդը այս խորհուրդը բնորոշել է. «Հաց ու գինի՝ Տեր կենդանի՛՛։ Ուրեմն եկեք իմաստությամբ վարվենք մեր հավիտենական հոգիների հետ ու պարբերաբար պատրաստվենք սուրբ Հաղորդությամբ երկնային կյանքի երանությունը վայելենք։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ