24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բարգավաճ Հայաստանը» 50%+1 ձայն չի՞ հավաքի ընտրություններում. վարչապետի արձագանքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խփորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, որ իշխանությունն անհավասար է բաշխված՝  հայտարարեց, որ սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. «Այ, իշխանությունը հավասար բաշխվելը նշանակում է անիշխանություն»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է լինելու կառավարության ներկայացրած ծրագրի պատասխանատուն և արդյոք կոալիցիոն հուշագիր կամ որևէ այլ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է ստորագրել «Բարգավաճ Հայաստանի», «Ելքի» և Դաշնակցության միջև, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Ես նման փաստաթղթի անհրաժեշտություն չեմ տեսնում, չնայած ԱԺ կանոնակարգում կան որոշակի ձևակերպումներ այդ փաստաթղթի գոյության անհրաժեշտության մասին, բայց այդտեղ խոսվում է ընտրությունների արդյունքներով: Սա բոլորովին ուրիշ վիճակ է, որը չգիտեմ… Եթե իրավաբանները պարզեն, որ զուտ օրինականության տեսակետից նման անհրաժեշտություն կա, մենք օրենքին կենթարկվենք, բայց իմ առաջին տպավորութամբ՝ օրենքի տեսակետից նման անհրաժեշտություն չկա»:

Հարցին, այսինքն, «Բարգավաճ Հայաստանը» 50%+1 ձայն չի՞ հավաքի ընտրություններում, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ