25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որպեսզի չհուսահատվենք

Որպեսզի մարդը չհուսահատվի ամբողջ աշխարհում մոլեգնող մեղքի փոթորիկներից, Սուրբ Գիրքը բազում անգամ մխիթարում է մեզ Աստծո ողորմության մասին խոստումներով, քանզի. «Նրա ողորմությունը սերնդից սերունդ Իրենից երկյուղածների վրա է»  (Ղուկ.1.50): 

Պողոս առաքյալը ամենքիս զգուշացում է, որ «Բոլոր չարիքների աղբյուրը փողասիրությունն է» , որի պատճառով նույնիսկ ամենահարազատ մարդիկ են գժտվել ու թշնամացել, իսկ ով ուզում է ազատվել դրանից, մեկ հնար կա. ինչպես սեպը սեպով են հանում, այդպես էլ մենք փողասիրության ու ագահության դևին կարող ենք հաղթել կարիքավորներին ողորմություն բաժանելով ու հնարավորին չափ բարիք գործելով, քանզի Աստծո Դատաստանի ժամանակ դրանք ամենալավ վկաները պիտի լինեն մեզ համար, որովհետև գրված է.

«Անողորմ է լինելու դատաստանը նրանց հանդեպ, ովքեր ողորմած չեն եղել», ապա շարունակում է «Դատաստանի ժամանակ ողորմությունը բարձրագլուխ կկանգնի»  (Հակոբոս 2.13), քանզի ինքն անձամբ Տեր Հիսուսի շուրթերից երանության այս խոսքերն էր լսել. «Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» և դարձյալ.

«Ողորմած եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է ողորմած» , քանզի ամենաշատը մարդն իր Արարչին է նմանվում, երբ ողորմություն է անում անում իր նմանին։ Ուզում ե՞նք փրկվել. միշտ և ամեն պարագայում աղոթենք:

Մերուժան Բաբաջանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ