15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Եկեք, բերման ենթարկեք ինձ. Ա. Մանուկյան

՛՛Երեկ ոստիկանությունը կրկին մեր ՀԱԿ ակտիվիստներին բերման է ենթարկել Արաբկիրի ոստիկանատուն, օրինական տեղեկացված միտինգի՝ հանրահավաքի թռուցիկներ տարածելու համար՛՛,-այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ ոստիկանությունից ասել են, որ ակտիվիստները բերման են ենթարկվել, քանի որ թույլատրված միտինգի հայտարարությունները ոչ պատշաճ, ոչ թույլատրված վայրերում են փակցրել:

՛՛ Տասը օր կամ երկու շաբաթ առաջ էլ տասը հոգու էին տարել, ընդ որում՝ ժուռնալիստներ, ջահել աղջիկներ, մեղադրանքն էլ այսպիսին էր՝ տասը հոգու միանգամից մեղադրում էին խուլիգանություն անելու կասկածանքով՝ ոչ թե խուլիգանություն անելու համար, այլ՝ կասկածանքով՛՛,- ասաց նա:

 ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ իշխանությունը, իր համար տարօրինակ ՛՛թույլիկությամբ՛՛, քաղաքական միջոցների դեմ պայքարում է ոչ քաղաքական մեթոդներով: Մանուկյանը նկատեց, որ այն սյուների վրա, որտեղ փորձել են թռուցիկներ կպցնել, տասնյակ էլեկտրական սյուների վրա յուրաքանչյուրն ամեն օր կարող է տեսնել հակասեմիտական, հակաազգայնական, ֆաշիստական, անհանդուրժողականության ցուցանակներ, կոչեր, լոզունգներ:

՛՛Փորձում են մարդկանց իբր թե վախեցնելով՝ թույլ չտալ միտինգի գալ, բայց ձեզ ասեմ՝ չի ստացվելու, բացարձակ հակառակ էֆեկտն է տալու, և ամենևին ձեր արածը էն չի, որ կարող է էֆեկտ տալ, մարտի մեկի հանրահավաքը լինելու է, շատ մարդ է գալու: Ես հայտարարում եմ՝ էսօր Կոմիտասում փակցնելու եմ այն տեղերում, որտեղ իբր չի կարելի, թռուցիկներ, որովհետև այլ տեղ փակցնելու չկա, թող գան, ինձ բերման ենթարկեն՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ