27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ամրագրում է ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը

Ես չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ. Փաշինյան ԱԺ-ում կառավրության ծրգրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում չի կարող իրեն Արցախը ներկայացնելու իրավունք վերապահել: «Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը՝ Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից: Նրանք կարող են ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք դրան ինչպես ենք վերաբերվում: Նույն բանը անել, ես չեմ կարող:

Մեծագույն ցանկության դեպքում անգամ ես չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ ընտրություններին, իշխանության ձեւավորման գծընթացին եւ ունի իր իշխանությունը, իր խորհրդարանը, իր նախագահը, հետեւաբար նրան ներկայացնել կարող է միայն օրինական ու լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը:

Փաշինյանը կրկնեց նախկինում արած հայտարարությունը, որ բանակցությունները չեն կարող լիարժեք արդյունավետ լինել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը:

Վարչապետի խոսքով, այս դիրքորոշումը նորույթ չէ, այն հաստատվել է 1994 թ Բուդապեշտի գագաթնաժողովին եւ մինչեւ 1998 թվականը այդ ձեւաչափով են ընթացել բանակցությունները: Փաշինյանը ասաց, որ իր մոտեցումը բանակցությունները վիժեցնելու փորձ որակողները, սխալվում են: Նիկոլ Փաշինյանը կեղծ փաստարկ որակեց Ադրբեջանի այն մոտեցումը, թեն ԼՂ այսպես ասած ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն էլ պետք է ներգրավված լինեն գործընթացին:

Նրա խոսքով, վերջիններից քաղաքացիական կարգավիճակը ղարաբաղյան հակամարտության հետեւանքով չի փոխվել, նրանք շարունակում են մասնակցել Ադրբեջանի ընտրություններին, այդ թվում՝ նախագահական, հետեւաբար, Իլհամ Ալիեւը նրանց ներկայացնելու մանդատ ունի եւ նրանք ներկայացված են բանակցային գոչծընթացում:

Փաշինյանը նաեւ ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց մինչեւ այդ պարտավորված է բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղված քայլեր ձեռնարկել: Այս առումով, նա կարեւորեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու անհրաժեշտությունը: Վերջում Փաշինյանը շեշտեց՝ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ԶՈՒ եւ հայ ժողովրդի հակահարվածին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ